Դեկտեմբեր, 2020
December 2020
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Ֆիզիկական պրոդուկտների մատակարարման ցանցերը, ՀՀ-ում գործիքների աղբյուրները. մասնագետները վաղը կքննարկեն ոլորտը
News 08/09/2020 12:28

Սեպտեմբերի 9-ին, ժամը 20:00-ին միացեք ոլորտի մասնագետների քննարկմանը ֆիզիկական պրոդուկտների (hardware) մատակարարման ցանցերի, արտադրության կառավարման և պլանավորման, գործիքավորման և Հայաստանում գործիքների աղբյուրների մասին:

Քննարկման խոսնակներն են CreativityBox.org ընկերության գլխավոր տեխնիկական տնօրեն, Mochi-ի գլխավոր գիտնական Միհրան Վարդանյանը, Heltun ընկերության գործադիր տնօրեն Աշոտ Մաշուրյանը, RAFA Solutions ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ռաֆայել Ղասաբյանը, Brushette ընկերության գործադիր տնօրեն և Gigsign Corporation ընկերության միջազգային գործունեության փոխտնօրեն Միհրան Փափազյանը, Embry Tech ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Պանելային քննարկումը կվարի Robomart ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրան Շահվերդյանը:

Առցանց հեռարձակմանը կարող եք միանալ այստեղ։

Առցանց միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի ստարտափ ակադեմիայի (Armenia Startup Academy) Traction ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից: