Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ձեռներեցության եւ նորարարական
տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) սկսել է ընդունել «Ստարտափ Ինկուբացիոն Ծրագիր, Աշուն 2020» -ի հայտադիմումները։ Սա յուրահատուկ հնարավորություն է ձեզ և ձեր ընկերների համար ստեղծել նոր բիզնես։
Եթե ունեք հարցեր դիմումների վերաբերյալ կամ ցանկանում եք իմանալ ավելին EPIC ինկուբացիոն ծրագրի մասին, գրանցվեք տեղետկատվական օնլայն հանդիպմանը այստեղ:
Դիմումները կարող եք ուղարկել այստեղ: Վերջնաժամկետը սեպտեմբերի 13-ն է։ Իսկ սեպտեմբերի 9-ին՝ 13։00-ին կանցկացվի տեղեկատվական հանդիպում։
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) մի հարթակ է ձեռներեցության դասավանդմանը, համագործակցությունների ձեւավորմանը եւ ստարտափ գաղափարների զարգացմանը նպաստող: EPIC-ի նպատակն է դաստիարակել բանիմաց, արդյունավետ եւ փորձառու ձեռներեցներ, որոնք հետամուտ կլինեն ինչպես Հայաստանին բնորոշ, այնպես էլ
համընդհանուր նշանակության խնդիրների լուծմանը: Բարձրակարգ սարքավորում, համագործակցությանը նպաստող աշխատանքային միջավայր, տարատեսակ ծրագրեր եւ միջոցառումներ, մենթորների, խորհրդատուների եւ ներդրողների ներգրավում. ահա այն էկո-համակարգը, որ EPIC-ն առաջարկում է ապագա ձեռներեցներին:
EPIC ստարտափ ինկուբատորը 12 շաբաթ տևողությամբ ծրագիր է, որի ընթացքում բիզնես գաղափարներ ունեցող թիմերը և անհատները զարգացնում են իրենց գաղափարները և ձեռք են բերում առաջին հաճախորդներին: Ծրագիրը նախգծված է նաև այն մարդկանց համար, ովքեր չունեն փորձ բիզնես սկսելու և կառավարելու ոլորտում: Դիմելու համար անհրաժեշտ է ունենալ գաղափար և պատրաստ լինել նոր մարտահրավերների: Ծրագրին դիմելու միակ նախապայմանը թիմում առնվազն մեկ ՀԱՀ ուսանող կամ շրջանավարտ ունենալն է: