Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀԱՀ Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնն ընդունում է ընդունել «Ստարտափ Ինկուբացիոն Ծրագիր, Աշուն 2020»-ին մասնակցելու հայտեր
News 08/09/2020 13:42

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ձեռներեցության եւ նորարարական
տեխնոլոգիաների կենտրոնը  (EPIC)  սկսել է ընդունել «Ստարտափ Ինկուբացիոն Ծրագիր, Աշուն 2020» -ի   հայտադիմումները։ Սա յուրահատուկ հնարավորություն է ձեզ և ձեր ընկերների համար ստեղծել նոր բիզնես։ 

Եթե ունեք հարցեր դիմումների վերաբերյալ կամ ցանկանում եք իմանալ ավելին  EPIC ինկուբացիոն ծրագրի մասին, գրանցվեք տեղետկատվական օնլայն հանդիպմանը այստեղ:

Դիմումները կարող եք ուղարկել այստեղ: Վերջնաժամկետը սեպտեմբերի 13-ն է։ Իսկ սեպտեմբերի 9-ին՝ 13։00-ին կանցկացվի տեղեկատվական հանդիպում։

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC)  մի հարթակ է ձեռներեցության դասավանդմանը, համագործակցությունների ձեւավորմանը եւ ստարտափ գաղափարների զարգացմանը նպաստող: EPIC-ի նպատակն է դաստիարակել բանիմաց, արդյունավետ եւ փորձառու ձեռներեցներ, որոնք հետամուտ կլինեն ինչպես Հայաստանին բնորոշ, այնպես էլ
համընդհանուր նշանակության խնդիրների լուծմանը: Բարձրակարգ սարքավորում, համագործակցությանը նպաստող աշխատանքային միջավայր, տարատեսակ ծրագրեր եւ միջոցառումներ, մենթորների, խորհրդատուների եւ ներդրողների ներգրավում. ահա այն 
էկո-համակարգը, որ EPIC-ն առաջարկում է ապագա ձեռներեցներին:

EPIC ստարտափ ինկուբատորը 12 շաբաթ տևողությամբ ծրագիր է, որի ընթացքում բիզնես գաղափարներ ունեցող թիմերը և անհատները զարգացնում են իրենց գաղափարները և ձեռք են բերում առաջին հաճախորդներին: Ծրագիրը նախգծված է նաև այն մարդկանց համար, ովքեր չունեն փորձ բիզնես սկսելու և կառավարելու ոլորտում: Դիմելու համար անհրաժեշտ է ունենալ գաղափար և պատրաստ լինել նոր մարտահրավերների: Ծրագրին դիմելու միակ նախապայմանը թիմում առնվազն մեկ ՀԱՀ ուսանող կամ շրջանավարտ ունենալն է: