News
09/09/2020 10:39
1-ին շաբաթվա դասընթացները վարել են մենթոր-խորհրդատուներ Բրետ Ուոթերսը և Ջերի Քաֆեսին:
«Սիլիկոնյան հովտի էկոհամակարգը և բիզնես մոդելները» թեմայի շրջանակներում Բրետ Ուոթերսը ներկայացրել է ստարտափի ստեղծման և զարգացման ճանապարհը:
Համեմատական վերլուծությունների շնորհիվ մասնակիցները ծանոթացել են, թե ինչպես և ինչից է հարկավոր սկսել Սիլիկոնյան հովտում գործունեությունը:
Ջերի Քաֆեսին դասընթացը վարել է «Ինչու՞ են ստարտափները ձախողում» թեմայի շուրջ, ներկայացրել է ձախողման հիմնական պատճառները, ընկերության և արտադրանքի ճիշտ բրենդավորման և առաջխաղացման ամենաարդյունավետ ուղիները: