News

Ինչ թեմաներ են քննարկվել «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի աքսելերացիայի 1-ին շաբաթվա ընթացքում

1-ին շաբաթվա դասընթացները վարել են մենթոր-խորհրդատուներ Բրետ Ուոթերսը և Ջերի Քաֆեսին:

«Սիլիկոնյան հովտի էկոհամակարգը և բիզնես մոդելները» թեմայի շրջանակներում Բրետ Ուոթերսը ներկայացրել է ստարտափի ստեղծման և զարգացման ճանապարհը:
Համեմատական վերլուծությունների շնորհիվ մասնակիցները ծանոթացել են, թե ինչպես և ինչից է հարկավոր սկսել Սիլիկոնյան հովտում գործունեությունը:

Ջերի Քաֆեսին դասընթացը վարել է «Ինչու՞ են ստարտափները ձախողում» թեմայի շուրջ, ներկայացրել է ձախողման հիմնական պատճառները, ընկերության և արտադրանքի ճիշտ բրենդավորման և առաջխաղացման ամենաարդյունավետ ուղիները:

Share