Սեպտեմբեր, 2020
September 2020
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Դրամաշնորհներ սաղմնային փուլում գտնվող ստարտափների համար (Seed Stage Grants)
News 09/09/2020 13:35

Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը հայտարարում է, որ Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի մասնակից մինչև 4 ստարտափներ ծրագիրը ավարտելուց հետո իրավասու են ստանալ մինչև 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ։ Դրամաշնորհ ստանալու իրավունք կունենան միայն Հայաստանում գրանցված մասնակից ընկերությունները:

Դրամաշնորհային սխեմայի նպատակն է աջակցել տեխնոլոգիական ստարտափերին իրենց պրոդուկտների և բիզնեսի զարգացման հարցում, արագացնել զարգացումը և խթանել լրացուցիչ ներդրումների ներգրավումը: SGG դրամաշնորհային սխեման պահանջում է մասնավոր հատվածի հետ համաֆինանսավորման մեխանիզմ (100,000 եվրո դրամաշնորհային նախագծերի 50% համաֆինանսավորում): Սա թույլ կտա ապահովել ռիսկերի մեղմացում և կխրախուսի ներդրողների, գործարար հրեշտակների և սաղմնային փուլում ներդրումներ կատարող վենչուրային կապիտալի ֆոնդերի ներգրավումը: Դրամաշնորհային սխեման ուղղված է աջակցելու արդյունաբերական նախատիպերի մշակմանը, արտադրության մեկնարկին, շուկայի վավերացմանը, պրոդուկտների թողարկմանը և շուկա մուտք գործելուն:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը հաջողությամբ ավարտած ընկերությունները: Ստարտափ ծրագրին դրամաշնորհ կցելը նպատակ ունի բարձրացնել ծրագրի ընդհանուր մրցունակությունը և նպաստել հայկական ստարտափ էկոհամակարգի արագ զարգացմանը: Ավելին, դրամաշնորհները հնարավորություն կտան հիմնադիրներին ինտենսիվացնել ծրագրի ընթացքում ստեղծված արդյունքները և օգտագործել դրամաշնորհային ֆինանսավորումը որպես խարիսխ` լրացուցիչ ներդրումներ ներգրավելու համար:

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՉԱՓԸ ԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

SSG դրամաշնորհի առավելագույն չափը 50,000 եվրո է: Դրամաշնորհային սխեման բաց է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի շրջանավարտների համար և ֆինանսավորում է տրամադրում հայտատուի կողմից գնահատված ծախսերի առավելագույնը 50%-ի չափով:

ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

  1. Ստարտափն ընդունվել և հաջողությամբ ավարտել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը,

  2. Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ է, գործում է 3 տարուց ոչ ավելի, շահույթ չի ապահովում, և բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ընկերության հիմնադիրներին,

  3. Դրամաշնորհի պարգևատրման դեպքում բոլոր դիմորդները պետք է ներկայացնեն դրամաշնորհային միջոցների անհրաժեշտ համաֆինանսավորումը ապահովելու մասին նամակ հայտի գնահատման իրավասություն ստանալու համար:

  4. Այն ծրագրերը, որոնք կենտրոնացած են ռազմական օգտագործման համար ապրանքների կամ ծառայությունների զարգացման վրա, դրամաշնորհի համար իրավասու չեն: Այս դրույթը նաև վերաբերում է երկակի օգտագործման ենթակա տեխնոլոգիաներին, եթե թիրախային հաճախորդները ռազմական կամ անվտանգության ուժեր են։

ԾԱԽՍԵՐ

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հնարավոր ծախսերը ներառում են ապարատային և համակարգչային ծրագրակազմի ձեռքբերում, ծրագրի հետ կապված աշխատողների աշխատավարձեր, հավաստագրերի ձեռքբերում, մարքեթինգսյին և բյուջեում սահմանված այլ վավեր ծախսեր, որոնք ուղղակիորեն կապված են ծրագրի իրականացման հետ և համաձայնեցված են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ: Նշված ծախսերը չեն կարող գերազանցել ծրագրի ընդհանուր բյուջեի 10%-ը: Վարչական ծախսերըը չպետք է գերազանցեն ծրագրի բյուջեի 7%-ը:

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

SSG ծրագրի շրջանակներում գնահատումը կատարվում է 2 փուլով: Միայն այն հայտերը, որոնք բավարարում են Իրավունակության չափանիշների բոլոր պահանջներին (1-ին փուլ), կանցնեն գնահատման 2-րդ փուլ: Դրամաշնորհ կստանան ամենաբարձր գնահատված 4 հայտերը: Գնահատումը հիմնված կլինի հետևյալ հիմնական չափանիշների վրա.

  • Թիմի ընդունակություն,

  • Պրոդուկտ/ծառայություն և առևտրային ներուժ,

  • Շուկայի և հաճախորդների կարիքների ըմբռնում,

  • Ռիսկեր և հնարավորություններ,

  • Իրականացվող ծրագրի իրագործելիություն,

  • Ֆինանսական կանխատեսումներ։

Գնահատման 2-րդ փուլը տեղի կունենա Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի Դեմո օրվան նախորդող հանդիպման ընթացքում։

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԻ ՓԱԹԵԹ

  • Ամբողջությամբ լրացված հայտադիմում,

  • Հավելված I – Ծրագրի բյուջե,

  • Հավելված II – Հայտարարագիր համաֆինանսավորման միջոցների տրամադրման մասին և հայտարարագիր նամակ ՀՀ-ում հիմնված գործառնությունների վերաբերյալ,

  • Հավելված III – Թիմի անդամների ռեզյումեները, որոնցում ներկայացված են ծրագրի իրականցման համար թիմի անդամների մրցունակությունը և համապատասխան փորձը,

  • Հավելված IV – Ընկերության գրանցման վկայականի պատճեն։

Հայտադիմումի փաթեթը հասանելի է այստեղ։ Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց հայտադիմումը ուղարկեն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2020 թ. Սեպտեմբերի 24-ը։

Վերջնաժամկետից հետո ստացված դիմումները չեն դիտարկվելու: Բոլոր հետաքրքրված թեկնածուների համար կկազմակերպվի առցանց խորհրդատվական հանդիպում՝ հայտի ընթացքի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրելու և հարցերին պատասխանելու համար: