Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ընդունվում են հայտեր նորարարական ՓՄՁ առցանց համաշխարհային մրցանակաբաշ­խության համար
News 10/09/2020 11:51

Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) հայտարարել է մրցույթ և ընդունում է հայտեր նորարարական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) 2020թ. առցանց համաշխարհային մրցանակաբաշ­խության համար (ITU Digital World SME Virtual Awards 2020)։

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել բոլոր ՓՄՁ-ները` ներկա­յացնելով հայտեր հետևյալ չորս ոլորտներում.

ա) փոխկապակցում (Connectivity),

բ) խելացի քաղաքներ, խելացի կենսակերպ (Smart cities, smart living),

գ) էլեկտրոնային առողջապահու­թյուն (E-health),

դ) թվային ֆինանսներ (Digital finance)։

Մրցույթի չափանիշներին համապատասխանող դիմորդները ս.թ. նոյեմբե­րին կմասնակցեն առցանց վարպետաց դասերի։ Վերջիններիս ցանկից ընտրված թեկնածուները իրենց ձեռքբերումները կներկայացնեն ներդրողներից, ձեռներեց­ներից և տեխնիկական ոլորտի մասնագետներից բաղկացած ժյուրիի քննարկմա­նը։ Մրցույթի հաղթողները կհանրայնացվեն ՄԱԿ-ի կողմից, ինչպես նաև կստա­նան հնարավորություն մասնակցելու 2021թ. վերջին եռամսյակում Հանոյում (Վիետնամ) կայանալիք «ITU Digital World 2021 in Ha Noi, Viet Nam» ժողովին։

Դիմումների վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 5-ը։ Մրցույթի արդյունք­ները կհայտարարվեն 2020թ. դեկտեմբերին։

Հեռահաղորդակցության միջազգային միության հաղորդագրությանը և  մրցանակաբաշխության մասին տեղեկատվությանը առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ կայք էջերում՝ https://www.itu.int/en/mediacentre/Pages/PR15-2020-ITU-Digital-World-Awards-SMEs.aspx և https://digital-world.itu.int/itu-digital-world-2020-sme-virtual-awards/։