Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հրավիրում է տեղեկատվական հանդիպման՝ «.NET/C#» ծրագրավորման դասընթացին ընդառաջ
News 10/09/2020 12:59

Ծրագրավորում սովորելը կարող է դառնալ քո լավագույն որոշումներից մեկը․ հետաքրքիր աշխատանք, որը միաժամանակ և՛ բարձր է վարձատրվում, և՛ տալիս է կայունություն։

Օգտվեք հնարավորությունից և ծրագրավորում սովորեք համավճարով։ C#/NET դասընթացը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:

Սեպտեմբերի 16-ին՝ 19։00-ին կանցկացվի տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կքննարկվի՝

  • ծրագրավորման որ լեզուներն ու տեխնոլոգիաներն են ներկայումս տարածված,
  • ինչու սկսել հենց C#-ից,
  • ինչպես արդյունավետ սովորել օնլայն,
  • ինչ հարթակներ են օգտագործվելու օնլայն դասընթացի ընթացքում,
  • վճարի որքան մասը կարող է վճարել պետությունը։

Լրացրեք հայտը և մասնակցեք տեղեկատվական հանդիպմանը։