Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Եվրասիական Զարգացման բանկը մեկնարկում է Covid-19-ի դեմ ուղղված պայքարի թվային լուծումների մրցույթ
News 10/09/2020 14:56

Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների ֆոնդը հայտարարել է մրցույթ COVID-19-ի տարածման դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար՝ ուղղված Եվրասիական տնտեսական գոտում համավարակի հետևանքով առաջացած բացասական հետևանքների վերացմանը:

Մրցույթի հետ կապված մանրամասները ներկայացված են ԵԶԲ կայքում: Հայտ ներկայացնել կարող եք այստեղ: Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 4-ն է:

Թվային նախաձեռնությունների ֆոնդի հայտարարած մրցույթին կարող են մասնակցել Եվրասիական զարգացման բանկի անդամ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան) այն ընկերությունները կամ մասնագետները, որոնք գործունեություն են ծավալում թվային տրանսֆորմացիաների բնագավառում:

Ներկայացվող թվային լուծումները (տեխնոլոգիաներ, նորարարություն, հեռախոսի հավելվածներ և այլն) կարող են վերաբերել տնտեսության տարբեր ճյուղերի՝ առողջապահություն, լոգիստիկա, տրանսպորտ, ֆինանսական տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցություն, կրթություն, մշակութային և մասսայական միջոցառումների անցկացում և այլն: Կարևոր է, որ ներկայացվող լուծումներն ունենան՝ մասշտաբային դառնալու և ամբողջ Եվրասիական տնտեսական միության տարածքում կիրառվելու հնարավորություն:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերությունները Թվային նախաձեռնությունների ֆոնդի կողմից կստանան ֆինանսավորում՝ առաջարկած ծրագրերի իրագործման համար:

Նախաձեռնության մասին առավել մանրամասն իմացեք տեսանյութից։