Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանակներում կկազմակերպվի ՏՏ ոլորտի անվճար առցանց դասընթացներ
News 11/09/2020 12:34

ՀԲԸՄ-ն սկսում է կանանց հզորացմանն ուղղված ևս մի ծրագիր` այս անգամ արդեն տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանակներում կկազմակերպվի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի անվճար առցանց դասընթացներ՝ հնարավորություն ընձեռելով կանանց աշխատանք գտնել երկրում արագ զարգացող, հաջողակ և լավ վարձատրվող աշխատաշուկայում։

Առաջարկվող դասընթացներն են.

  • ՏՏ նախագծերի կառավարում (IT Project Management),
  • որակի ապահովում (Quality Assurance),
  • ռեակտ ՋեյԷս (React JS),

Ի՞ նչ կտա ձեզ ծրագիրը.

  • նոր մասնագիտություն ՏՏ ոլորտում,
  • մասնագիտական խորհրդատվություններ սփյուռքի փորձագետների կողմից,
  •  փափուկ հմտությունների զարգացմանն ուղղված կարճ դասընթացների մասնակցություն,
  •  հավատարմագրված վկայական,
  •  կրթաթոշակների հնարավորություն,
    մինչև վեց ամիս փորձաշրջան ՏՏ կազմակերպություններում,
  •  ՀԲԸՄ մյուս ծրագրերի շրջանավարտների ցանցում ընդգրկվելու հնարավորություն:

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող 18 տարին լրացած կանայք Երևանից և մարզերից:

Դիմում-հայտը լրացրեք այստեղ։ Վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է։ Ծրագրի մասին մանրամասն տեղեկանալ կարող եք այստեղ։