News

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրի հայտերի ընդունման վերջնաժամկետը վաղն է

ՀՀ բուհերի ու հետազոտական ինստիտուտների հետազոտական թիմերը հրավիրվում են ներկայացնելու իրենց առաջարկները հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին, որն իրականցվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է տրամադրել ֆինանսավորում և համակարգված օժանդակություն տարբեր հետազոտական թիմերին՝ ինստիտուցիոնալ հարաբերություններ հաստատելով հետազոտական ինստիտուտների և բուհերի հետ։ 2018 թվականից 15 հետազոտական ինստիտուտների և համալսարանների 29 հետազոտական թիմեր արդեն օգտվել են ծրագրից՝ գրանցելով էական առաջընթաց իրենց հետազոտություններում։

Հայտատուները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.

  • Լինել ՀՀ-ում գործող հետազոտական ինստիտուտներից կամ համալսարաններից որևէ մեկը ներկայացնող հետազոտական թիմ (2-6 անդամներով)։  Առաջնահերթությունը կտրվի այն թիմերին, որոնցում ընդգրկված են երիտասարդ հետազոտողներ։
  • Ներկայացնել հետազոտական ծրագիր, որը համապատասխանում է սույն Ծրագրի շրջանակին։

Նախընտրական փուլը հաղթահարած թիմերը կհրավիրվեն հարցազրույցի՝ իրենց առաջարկը ներկայացնելու նպատակով։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։ Ծրագրի մանրամասներին ու դիմելու կարգին ծանոթացեք այստեղ։

Share