News
                                  14/09/2020 13:00
                                
                                Մեկնարկում է համավճարով ծրագրավորման դասընթացը։ C#/NET դասընթացը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:
Սեպտեմբերի 16-ին՝ 19։00-ին տեղի կունենա տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ կքննակվի.
- Ծրագրավորման որ լեզուներն ու տեխնոլոգիաներն են ներկայումս տարածված,
 - ինչու սկսել հենց C#-ից,
 - ինչպես արդյունավետ սովորել օնլայն,
 - ինչ հարթակներ են օգտագործվելու օնլայն դասընթացի ընթացքում,
 - վճարի որքան մասը կարող է վճարել պետությունը։
 
Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ ծրագրին և լրացնել հայտադիմումն այստեղ։


