Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Ռայան Կազանչյանը կխոսի կիբեռանվտանգության և ոլորտային փորձառության մասին
News 15/09/2020 17:31

CyHub Armenia-ն մեկնարկում է վեբինարների շարք, որտեղ հանդես կգան կիբեռանվտանության տեղական և միջազգային հայտնի փորձագետներ:

Առաջին վեբինարը կանցկացնի կիբեռանվտանգության միջազգային փորձագետ և խորհրդատու Ռայան Կազանչյանը: Նա կանդրադառնա տեղեկատվական անվտանգության ոլորտում կարիերա սկսելուն, անվտագության մասնագետի փորձ ձեռք բերելուն և Mr. Robot հայտնի հեռուստասերիալի անվտագության խորհրդատու լինելու իր փորձառությանը:

Ռայանը աշխատում է Facebook ընկերությունում՝ որպես անվտանգության ճարտարապետ, եղել է Tanium ընկերության գլխավոր տեխնոլոգը և Mr. Robot հեռուստասերիալի 2-րդ և 3-րդ եթերաշրջանների տեխնիկական խորհրդատուն:

Առաջին վեբինարը կանցկացվի սեպտեմբերի 18-ին՝ 16։00-ին։ Սպասվող հանդիպման մանրամասներին ծանոթացեք այստեղ։