Հուլիս, 2021
July 2021
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
ThinkTank մրցութային շարքը վերսկսվում է
News 16/09/2020 14:08

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը վերամեկնարկում է ThinkTank մրցութային շարքը։ Այս անգամ մրցույթը իրականացնում են ՁԻՀ-ը, ԳՏԿ-ն՝ Բլունեթ ընկերության հետ համատեղ։

Մրցույթի շրջանակում ուսանողներին նախապես հանձնարարվել է տեխնիկական՝ ծրագրային լուծումների, կայքերի բարելավման հետ կապված առաջադրանք, որը հաղթահարելու և ավարտին հասցնելու համար նրանք ունեն ընդամենը մեկ շաբաթ ժամանակ:

Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել նաև առցանց տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում Բլունեթի ներկայացուցիչ Գագիկ Մարտիրոսյանը մասնակիցներին ներկայացրել է առաջադրանքի մանրամասներն ու պատասխանել հուզող հարցերին։

Ծրագրի նպատակն է խթանել պատանիների շրջանում տեխնոլոգիական նորարությունների հանդեպ հետաքքրությունն ու ստեղծել մի հարթակ, որտեղ նրանք մրցակցային ոգով կդրսևորեն ու կկիրառեն իրենց գիտելիքները: Ծրագիրը նաև աջակցում է պատանիներին զարգացնել տեխնոլոգիական ոլորտում իրենց հետազոտական հմտություններն ու կարողությունները և օգնում նրանց կատարել իրենց առաջին համարձակ քայլերն այս ոլորտում: