![ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի 6-րդ խմբի աշխատանքները մեկնարկել են](https://starthub.am/pub/uploads/2020/09/119684227_1630297613800267_6010709579705704379_o-1280x853.jpg)
News
17/09/2020 10:47
ՀԲԸՄ-ի ընտանիքը մեծանում է՝ «Կին ձեռներեցներ» ծրագրի 6-րդ խմբի մասնակիցների մուտքով պայմանավորված:
Ընտրված 20 մասնակիցները Հայաստանի տարբեր մարզերից են՝ Երևան, Շիրակ, Լոռի, Սյունիք, Տավուշ և ներկայանում են արդեն իսկ գործող սեփական բիզնեսներով կրթության, հյուրընկալության, տուրիզմի, նորաձևության, գյուղատնտեսության, արտադրության և առևտրի ոլորտներում:
Կազմակերպիչները վստահ են՝ ծրագիրը նոր հնարավորություններ կստեղծի մասնակից կանանց համար՝ սեփական ձեռնարկատիրական ներուժը բացահայտելու և ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները հօգուտ սեփական բիզնեսի կիրառելու համար: