Հայկական Krisp ընկերությունը, որը արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով իրական ժամանակում մաքրում է ձայնը կողմնակի աղմուկից, ընդգրկվել է ամերիկյան Forbes պարբերականի Cloud 100 Rising Star ցուցակում։ Ցուցակը կազմված է ամպային տեխնոլոգիաների ոլորտի 20 «ծագող աստղերից»։
Ցուցակը կազմվել է Ֆորբսի կողմից՝ Cloud 100 նախագծի գործընկերներ Bessemer Venture Partners և Salesforce Ventures հիմնադրամների օգնությամբ։
Տեղեկացնենք նաև, որ Ֆորբսի 2020թ. Cloud 100 ցուցակի 11-րդ հորիզոնականում Արա Մահդեսյանի և Վահե Կուզոյանի ServiceTitan ընկերությունն է, որը 2020թ. մայիսին գնահատվել է 2.25 մլրդ դոլար։
Հիշեցնենք, որ հուլիս ամսին ընկերությունն ընդգրկվել էր Forbes-ի 2020թ. ամենախոստումնալից AI ընկերությունների շարքում։
Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը տեսաուղարձի միջոցով մեկնաբանել է վերոնշյալ լուրը։