Հոկտեմբեր, 2020
October 2020
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Mr. Robot սերիալի տեխնիկական խորհրդատու Ռայան Կազանչյանը՝ CyHub Armenia-ի վեբինարի հյուր
News 18/09/2020 09:47

CyHub Armenia նախաձեռնության ներքո, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ISTC-ի, CISCO-ի և IBM-ի աջակցությամբ, մեկնարկում է վեբինարների շարք՝ կիբեռանվտանգության հայաստանյան և միջազգային առաջատար փորձագետների ներգրավմամբ:

Սեպտեմբերի 18-ին ժամը 16:00-ին կկայանա այս շարքի առաջին վեբինարը՝ կիբեռանվտանգության միջազգային փորձագետ և խորհրդատու,  Facebook-ի անվտանգության ինժեներ Ռայան Կազանչյանի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի մի շարք թեմաների, այդ թվում՝ ինչպես սկսել կարիերա տեղեկատվական անվտանգության ոլորտում, խորհուրդներ ստարտափներին՝ կիբեռանվտանգության հագեցած շուկա մուտք գործելու համար եւ այլն: Կազանչյանը նաեւ կպատմի Mr. Robot հեռուստասերիալում անվտանգության խորհրդատուի իր աշխատանքի փորձառության մասին:

Հավելենք, որ հանդիպման մասնակիցները կստանան բանախոսին հարցեր ուղղելու հնարավորություն: Մասնակցության եւ հարցեր ուղղելու համար հարկավոր է նախապես գրանցվել այստեղ:

Ռայան Կազանչյանը Tanium տեխնոլոգիական ընկերության նախկին գլխավոր տեխնիկական տնօրենն է: Ոլորտում ավելի քան 18 տարվա փորձ ունեցող հայազգի մասնագետը որպես տեխնիկական խորհրդատու մասնակցել է Mr. Robot հանրահայտ սերիալի 2-րդ եւ 3-րդ եթերաշրջանների նկարահանումներին: