Հոկտեմբեր, 2020
October 2020
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Սեպտեմբերի 30-ին կանցկացվի «Traction» ծրագրի առաջին շրջանի Դեմո օրը
News 21/09/2020 12:52

Հայաստանի ստարտափ ակադեմիան սեպտեմբերի 30-ին՝  20:00-ին հրավիրում է «Traction» ծրագրի առաջին շրջանի Դեմո օրվան:

Covid-19 համաճարակով պայմանավորված, ապահովության նկատառումներից ելնելով՝ Դեմո օրը կկազմակերպվի առցանց ձևաչափով․ բոլոր հետաքրքրված անձինք կարող են միանալ առցանց հեռարձակմանը Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի Facebook-ի և Հերո Հաուսի YouTube-ի էջերով (https://bit.ly/3kkWzBz

Դեմո օրվա ընթացքում կներկայացվեն «Traction» ծրագրի առաջին շրջանի 9 շրջանավարտ-ընկերությունները։ Յուրաքանչյուր  ստարտափի ելույթին կհաջորդի հարց ու պատասխան հատուկ հրավիրված Ներդրողների Պանելի հետ։

Դեմո օրվա օրակարգը՝ ստորև.

20:00 – 20:10 | Բացման խոսք, ծրագրի համառոտ ներկայացում,

20:10 – 20:35 | Ստարտափների ելույթներ և հաջորդող հարց ու պատասխան Ներդրողների Պանելի հետ,

20:35 – 20:40 | Ծրագրի, գրանցած հաջողությունների և առաջիկա պլանների ներկայացում,

20:40 – 21:00 | Ստարտափների ելույթներ և հաջորդող հարց ու պատասխան Ներդրողների Պանելի հետ,

21:00 – 21:05 | Փակման խոսք։

Այն ներդրողները, որոնք ցանկանում են ավելին իմանալ ստարտափների մասին, կարող են դիմել մինչև սեպտեմբերի 25-ը հետևյալ հղումով` https://bit.ly/2FFfmZ8։ Գրանցված ներդրողները ոչ միայն կստանան ավելի մանրամասն տեղեկություն իրենց հետաքրքրող ստարտափների վերաբերյալ, այլև հնարավորություն կունենան անհատական հանդիպումներ ունենալ հիմնադիրների հետ Դեմո օրվա ավարտից հետո։

Հայաստանի ստարտափ ակադեմիան ձեռներեցության և ստարտափ կրթության ծրագիր է։ «Traction» ծրագիրը մենթորության վրա հիմնված 10-շաբաթյա նախագիծ է՝ միտված օգնելու ստարտափներին վաճառքի և աճի հաքինգի, ինչպես նաև ներդրումների ներգրավման մեջ։ Այս շրջանը ներառում է տեխնոլոգիական ստարտափներ տարբեր ոլորտներից՝ կրթական տեխնոլոգիաներից մինչև լոգիստիկա, մարդկային ռեսուրսների կառավարումից մինչև մարքեթինք և այլն։

Ծրագիրն իրականացվել է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։