Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Աքսելերացիա՝ ձեռներեց կանանց համար
News 21/09/2020 13:55

«Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի բութքեմփի փուլն ավարտվել է:

Այժմ մեկնարկում է աքսելերացիոն փուլը` Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Բացի ընտրական փուլը հաղթահարած բութքեմփի մասնակիցներից, աքսելերացիոն ծրագրին կարող են դիմել կանանց կողմից հիմնադրված նորաստեղծ ընկերություններ (առավելագույնը հինգ տարվա գործունեությամբ), կին ձեռներեցների կամ մասնագետների թիմեր, ովքեր ունեն սեփական ստարտափ ստեղծելու պատրաստակամություն, ավանդական ոլորտներում ձեռնարկության հիմնադիր կամ համահիմնադիր կանայք, ովքեր նպատակ ունեն իրենց բիզնեսում ներդնել տեխոնոլոգիական և նորարարական լուծումներ:

Ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարած դիմորդները կմասնակցեն 16-շաբաթյա աքսելերացիոն ծրագրին, որի ավարտին լավագույն 5 թիմերը կստանան 1.000.000 ՀՀ դրամ դրամաշնորհ՝ իրենց նախագծերը սկսելու կամ զարգացնելու համար:

Աքսելերացիոն ծրագրին դիմել կարող եք մինչև սեպտեմբերի 25-ը։ Մանրամասներին ու դիմման կարգին ծանոթացեք այստեղ։