Հոկտեմբեր, 2020
October 2020
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Traction ծրագրի շրջանակում հյուրընկալելու է համաշխարհային վենչուրային ֆոնդ Անթլերին
News 24/09/2020 11:02

Համաշխարհային ստարտափ ծրագրերի շարքում Traction ծրագրի շրջանակում հյուրընկալելու է Անթլերին սեպտեմբերի 28-ին, երեկոյան 18։00-ին:

Անթլերը համաշխարհային վենչուրային ֆոնդ է, որը ներդրումներ է կատարում վաղ փուլում գտնվող և հեռանկարային տեխնոլոգիական ընկերություններում: Ունենալով գրասենյակներ աշխարհի 6 մայրցամաքների 14 քաղաքներում՝ Անթլերի առաքելությունն է հիմնովին բարելավել աշխարհը՝ ներդրումներ կատարելով և հնարավորություններ ընձեռնելով աշխարհի ամենաբացառիկ մարդկանց՝ ազդեցիկ տեխնոլոգիական ստարտափներ կառուցելու համար՝ վերջիններիս օգնելով կայունացնել իրենց բիզնես մոդելը և համաշխարհային հարթակ տրամադրելով արագ զարգացման համար։

Քննարմանը հյուրընկալելու ենք.
Լիվիա Մուրին՝ Անթլերի գործընկեր,
Օլեգ Դանիլենկոյին՝ Teemyco ընկերության համահիմնադիր և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն,
Արշակ Ուլուբաբյանին՝ Spacept ընկերության համահիմնադիր և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն:

Քննարկումը կվարի Հայաստանի ստարտափ ակադեմիա ծրագրի մենեջեր Աննա Թանթուշյանը:

Առցանց հեռարձակմանը կարող եք միանալ այստեղ։

Առցանց միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի ստարտափ ակադեմիայի (Armenia Startup Academy) Traction ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից: