Հոկտեմբեր, 2020
October 2020
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Ստեղծարար միտք․ «Պատրաստվիր նորարարության, Հայաստան» ծրագիրը կիրականացնի տեղեկատվական հանդիպում
News 25/09/2020 10:43

Ստեղծարար միտք․ «Պատրաստվիր նորարարության, Հայաստան» ծրագիրը կիրականացնի տեղեկատվական հանդիպում իր առաջիկա նախագծերից մեկի մասին։ Հանդիպման նպատակն է ներկայացնել միջոլորտային նորարարության ծրագիրը ուսանողներին ու երիտասարդ մասնագետներին: Ծրագիրը նախատեսված է երիտասարդ և ստեղծագործ շրջանավարտների համար, որոնք ցանկանում են բարելավել դիզայն-մտածելակերպի իրենց հմտություններն ու դառնալ փոփոխությունների ու նորարարության չեմպիոններ։

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, ժամը 11։00-ին։ Հանդիպմանը կարող եք հետևալ առցանց Ֆեյսբուքյան ու Յութուբյան ուղիղ եթերներով։

Այս տարի ծրագրի գործընկերներն են ՀՀ Վարչապետի աշխատակազմը և ServiceTitan ընկերությունը։

Մասնակցելու համար  գրանցվեք այստեղ։

Հանդիպման ընթացքում մենք կներկայացվեն ծրագրի մանրամասները, մասնավորապես՝

  • կներկայացվեն մեր գործընկերների հետ իրականացվելիք նախագծերը,
  • կպարզաբանվի, թե ինչ կարգով է կազմակերպվելու ուսանողական թիմերի աշխատանքը նախագծում ու հաճախորդների հետ,
  • ներկայացվի գործընկեր թիմը Մեծ Բրիտանիայի Նորթումբրիայի համալսարանից։

Հարցերի պատասխանները կարող եք գտնել միջոցառման ֆեյսբուքյան էջում։

Նախագծի մասին

Ստեղծարար միտք․ «Պատրաստվիր նորարարության, Հայաստան» նախագիծը իրականացվում է Բրիտանական Խորհրդի աջակցությամբ՝  Հայաստանի Ամերկյան Համալսարանի և Նորթումբրիայի Համալսարանի համագործացկության շրջանակներում։

Համագործակցությունը թիրախավում է փոքր ու միջին և ստեղծարար ձեռնարկությունների ռազմավարական նորարարության հմտությունների ուժեղացումը՝ դիզայն մտածելակերպի ներդրման շնորհիվ։

Այս փուլում ծրագիրը նպատակ ունի խթանել դիզայն մտածելակերպի շարունակական զարգացումը երիտասարդ մասնագետների և հայաստանյան ձեռնարկությունների շրջանում։

Նախագիծը մշակվել է Նորթումբրիայի համալսարանի գիտական թիմի կողմից Մեծ Բրիտանիայում 2010 թվականից ի վեր իրականացված համանման փորձի հիման վրա։