Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
FAST հիմնադրամի «1991 ստորաբաժանում»-ի նախապատրաստական առաջին դասընթացի մասնակիցները ստացել են ավարտական հավաստագրերը
News 25/09/2020 11:29

FAST հիմնադրամի «1991 ստորաբաժանման» նախապատրաստական առաջին դասընթացի մասնակիցները ստացել են ավարտական հավաստագրերը։

FAST հիմնադրամը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը 2019 թվականի սեպտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցելու «1991 ստորաբաժանման» շրջանակում։ Այս եզակի ստորաբաժանման հմուտ զինվորները ռազմավարական և մարտավարական առաջադրանքների կատարման համար կստեղծեն առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ Զինված ուժերի համար մեծ պահանջարկ ունեն:

 

 

FAST հիմնադրամի «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացն ապահովում է մրցակցային կրթության հնարավորություններ զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաև աղջիկների համար։ 6-ամսյա անվճար դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որպեսզի հետագայում պատրաստ լինեն հանձնել «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու քննությունը, որը կազմակերպելու է ՀՀ ՊՆ-ն։ Դասընթացները պարբերական են․ մեկնարկում են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։

Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել զորակոչի ենթակա բոլոր տղաները, սակայն նախապատվությունը կտրվի 2020 թվականի ձմեռային զորակոչի ենթակա երիտասարդներին։

Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել այն աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ (STEM) ոլորտի (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։

Այսպիսով, մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երկրորդ դասընթացը: 450 դիմորդից 65-ը՝ զորակոչի ենթակա տղաներ ու աղջիկներ, հաղթահարելով ընդունելության երկու փուլերը, հնարավորություն են ստացել մասնակցելու տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ #FAST հիմնադրամի 6 ամսյա անվճար դասընթացին:

Նախագիծն ունի շատ առավելություններ. ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և կկարողանան նպաստել գիտական առաջընթացին և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը՝

  • աշխատելով ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում,
  • աշխատելով բարձր տեխնոլոգիական ընկերություններում,
  • ներգրավվելով հետազոտական լաբորատորիաներում,
  • ձևավորելով սեփական ստարտափը։