News

Տեխնոլոգիական համայնքը մոբիլիզացվում է

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) կոչ է անում Հայաստանի առաջատար տեխնոլոգիական համայնքի ընկերություններին և մասնագետներին մոբիլիզացվել՝ հանուն հայրենիքի պաշտպանության։

Միությունը հավաքագրում է մասնագետներ, որոնք կհամախմբվեն տարբեր աշխատանքային ուղղությունների շուրջ՝

– Կիբեռանվտանգություն, ցանցեր

– SMM և մեդիա քարոզչություն

– Կառավարման ավտոմատացված համակարգեր (Command and Control Centers), թվային քարտեզագրում

– Անօդաչու թռչող սարքեր

– Կապի միջոցներ և տեղորոշում

– Ռոբոտացված համակարգեր

– Զինատեսակների նախագծում և արտադրություն

Մոբիլիզացիային միանալու համար հարկավոր է գրանցվել այստեղ՝ համոզվելով, որ նշել եք այն հմտություններն ու փորձը, որոնք համապատասխանում են ձեր ընտրած աշխատանքային ուղղությանը։ Խրախուսվում է ռազմական գործի փորձառու մասնագետների մասնակցությունը։

Դրան զուգահեռ ԱՏՁՄ-ն կազմակերպում է հաքաթոն, որի արդյունքում կունենանք կամավորներին և օգնության կարիք ունեցող նախագծերն իրար կապող կենտրոնացված, առցանց հարթակ։

Միջոցառումը մեկնարկելու է  հոկտեմբերի 2-ին (վաղը)՝ 15։00-ից մինչև հոկտեմբերի 3-ը` 15։00։ Վայրի մասին մասնակիցները կտեղեկացվեն լրացուցիչ։

Եթե հետաքրքրված եք հաքաթոնին մասնակցությամբ՝ խնդրում ենք գրանցվել հետևյալ հղմամբ։

 

 

Share