ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ Գյումրու ավիամոդելային խմբակը հայտարարում է անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման արագացված դասընթացներ:
Պարապմունքները նախատեսված են 20-35 տարեկան երիտասարդների համար։ Դասընթացը ներառում է տեսական ուսուցում ԱԹՍ-ի կառուցվածքի և գործառույթների վերաբերյալ, համակարգչային հատուկ ծրագրով ԱԹՍ-ի կառավարման դասընթաց, ԱԹՍ-ի մոդելավորում և պատրաստում, դաշտային պարապմունքներ։
Դասընթացի տևողությունը մեկ ամիս է՝ ամենօրյա գրաֆիկով, օրական 2-3 ժամ տևողությամբ։ Մասնակցության համար պետք է գրանցվել այստեղ։
Ի դեպ՝ 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո մի խումբ երիտասարդների ջանքերով հիմնադրվել է Գյումրու ավիամոդելային խմբակը, որի նպատակը անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքեր (ԱԹՍ) պատրաստող և դրանց կառավարման հմտություններին տիրապետող մասնագետներ ունենալն է: Այսօր խմբակում սովորում են ավելի քան 30 պատանի ու երիտասարդ: