Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (𝐀𝐈𝐓𝐂) և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (𝐄𝐈𝐅), 𝐏𝐌𝐈 𝐒𝐜𝐢𝐞𝐧𝐜𝐞-ի աջակցությամբ հայտարարում են «Հզոր գիտություն, Հզոր երկիր» ծրագիրը՝ նախատեսված մագիստրոսների, ասպիրանտների և գիտնականների համար, որն ուղղված է Հայաստանի մրցունակ տնտեսության ու կայուն պետականության հիմք հանդիսացող մեր գիտահետազոտական ներուժի զարգացմանը։
Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի գիտական ներուժը` ավելացնելով տարբեր ոլորտներում առաջադեմ հմտություններ ունեցող ներկա և ապագա գիտնականների թիվը:
Մագիստրոսները, ասպիրանտները և գիտնականները հնարավորություն կունենան ներգրավվել 9 մասնագիտացված դասընթացներից մի քանիսում: Դասընթացները մշակվել են տարբեր ակադեմիական ոլորտների նպատակային պահանջներին համապատասխան, որոնք կապահովեն մասնակիցներին առաջադեմ գիտելիքներով և հմտություններով՝ Հայաստանում իրենց հետագա հաջող կարիերայի համար:
«Հզոր գիտություն, Հզոր երկիր» ծրագրում ներառված դասընթացների շարքը՝
- Python տվյալագիտության համար
• LINUX-ի հիմունքներ
• GROMACS մոլեկուլային մոդելավորում
• Հաշվարկողական Քիմիա
• Նախագծի կառավարում հետազոտողների համար
• Ինչպես գրել հաջողված առաջարկ գիտական ոլորտում
• Ինչպես գրել հաջողված հոդված և հետազոտություն գիտական ոլորտում
• Արդյունավետ հաղորդակցություններ և բանակցություններ
Բոլոր դասընթացներն անվճար են, սակայն մասնակիցների քանակը սահմանափակ է։ Ընտրությունը կատարվելու է ըստ ներկայացված Cover Letter- ի և CV- ի: Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։
Մանրամասներին ծանոթացեք այստեղ, իսկ գրանցվել կարող եք այստեղ, բայց մինչ առցանց հայցադիմումը լրացնելը ծանոթացեք անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ ծանուցմանը։