FAST հիմնադրամը և ՀՀ պաշտպանության նախարարությունը 2019 թվականի սեպտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցելու «1991 ստորաբաժանման» շրջանակում։ Այս եզակի ստորաբաժանման հմուտ զինվորները ռազմավարական և մարտավարական առաջադրանքների կատարման համար կստեղծեն առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ Զինված ուժերի համար մեծ պահանջարկ ունեն:
Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել զորակոչի ենթակա բոլոր տղաները։
Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել այն աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ (STEM) ոլորտի (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։
Ընդունելությունը կկազմակերպվի հետևյալ փուլերով՝
- Հայտերի ընդունում – մինչև 2020 թ-ի դեկտեմբերի 15
- Թեստավորում – 2020 թ-ի դեկտեմբերի 20 – 25
- Հարցազրույց – 2021 թ-ի հունվար։
Մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար այցելեք այստեղ։