Դեկտեմբեր, 2020
December 2020
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
«1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացի գրանցումը մեկնարկել է
News 06/11/2020 13:21

FAST հիմնադրամը և ՀՀ պաշտպանության նախարարությունը 2019 թվականի սեպտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցելու «1991 ստորաբաժանման» շրջանակում։ Այս եզակի ստորաբաժանման հմուտ զինվորները ռազմավարական և մարտավարական առաջադրանքների կատարման համար կստեղծեն առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ Զինված ուժերի համար մեծ պահանջարկ ունեն:

Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել զորակոչի ենթակա բոլոր տղաները։

Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել այն աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ (STEM) ոլորտի (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։

Ընդունելությունը կկազմակերպվի հետևյալ փուլերով՝

  • Հայտերի ընդունում – մինչև 2020 թ-ի դեկտեմբերի 15
  • Թեստավորում – 2020 թ-ի դեկտեմբերի 20 – 25
  • Հարցազրույց – 2021 թ-ի հունվար։

Մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար այցելեք այստեղ։