News

«Arduino Application» դասընթացի հետագա գրանցումը դադարեցվել է. կազմակերպիչները կարճ ժամանակում աննախադեպ մեծաքանակ հայտադիմումներ են ստացել

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ մեկնարկել էր «Arduino Application» անվճար դասընթացի հայտերի ընդունումը, որի վերջնաժամկետը նոյեմբերի 26-ն էր։

Աննախադեպ մեծաքանակ հայտադիմումներ ստանալով և ունենալով ընտրության քանակական սահմանափակմամբ պայմանավորված՝ դադարեցվել է «Arduino Application» դասընթացի հետագա գրանցումը:

 

Share