Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Մեկնարկել է «Կիրառական էլեկտրոնիկա» անվճար դասընթացի հայտերի ընդունումը. վերջնաժամկետ նոյեմբերի 29-ն է
News 24/11/2020 12:02

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Կիրառական էլեկտրոնիկա» անվճար դասընթացի հայտերի ընդունումը։

Դասընթացն իրականացվելու է PMI Science R&D կենտրոնի՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած կրթական լաբորատորիայում։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան էլեկտրոնային տարրերին, դրանց հատկություններին և տիպային կիրառություններին։ Կաշխատեն իրական ազդանշանների հետ և կիրականացնեն տարաբնույթ էլեկտրական ազդանշանների զտում, ուժեղացում, գրանցում։ Դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքները կօգնեն մասնակիցներին վերլուծել և նախագծել ոչ մեծ բարդության էլեկտրական շղթաներ։

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել այստեղ մինչև նոյեմբերի 29-ը։ Տեղերը սահմանափակ են։

Դասընթացի տևողությունը 3 շաբաթ է, կմեկնարկի դեկտեմբերի 3-ին։ Դասերը տեղի կունենան լսարանային տարբերակով։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան վկայականներ։