«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Համակարգչային ցանցերի հիմունքներ» անվճար դասընթացի հայտերի ընդունումը։
Դասընթացն իրականացվելու է PMI Science R&D կենտրոնի ժամանակակից սարքավորումներով հագեցած կրթական լաբորատորիայում`հիբրիդային տարբերակով (լսարանային և առցանց)։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան համակարգչային ցանցերի կազմակերպման գործընթացներին, ցանցերի տեսակներին, կլիենտ սերվեր ճարտարապետությանը, արձանագրություններին, պարզ կարգաբերումներին, տվյալների փոխանցման մոնիտորինգի և անվտանգության որոշակի գործառույթներին։ Դասընթացի մասնակիցները կկարողանան աշխատել թեստային սարքավորումների և ապարատածրագրային գործիքամիջոցների հետ, իրականացնել համակարգչային ցանցի մոնիտորինգ ծրագրային միջավայրերում։
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել այստեղ մինչև նոյեմբերի 29-ը։ Տեղերը սահմանափակ են։
Դասընթացի տևողությունը 3 շաբաթ է, կմեկնարկի դեկտեմբերի 1-ին։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան վկայականներ։