Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Թումոն իրականացնում է հատուկ նախագիծ Արցախից Երևան տեղափոխված 10-18 տարեկան պատանիների համար: Նախագծի ընթացքում նրանք անցնում են ինքնուսուցման վարժանքներով, ամեն օր մասնակցում են ֆիլմերի ստեղծման, դիզայնի, խաղերի մշակման, լուսանկարչության, թվային երաժշտության և այլ ոլորտներում դասընթացների, ինչպես նաև ֆուտբոլի և բասկետբոլի պարապմունքների, կինոդիտումների և քննարկումների։
Արցախցի պատանիների համար մշակված հատուկ ծրագիրը, որը նախորդ ամսվա ընթացքում ունեցել է ավելի քան 130 մասնակից։
Նախաձեռնության շրջանակում Թումոն առաջարկում է բացահայտել պատանիների թաքնված տաղանդներդ, ձեռք բերել գիտելիքներ ֆիլմերի ստեղծման, դիզայնի, խաղերի մշակման, լուսանկարչության, թվային երաժշտության և այլ ոլորտներում, մասնակցել կինոդիտումների, քննարկումների, խաղերի ու այլ կրթական ծրագրերի, ծանոթանալ հասակակիցների հետ։
«Հատուկ Թումո»-ին մասնակցելու համար գրանցվեք այստեղ։
Մասնակիցների տեղափոխման հարցը կհոգա ընկերությունը։