News

Մեկնարկել է «Ազդանշանների ուժեղացում և մշակում» անվճար դասընթացի հայտերի ընդունումը. վերջնաժամկետը դեկտեմբերի 3-ն է

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Ազդանշանների ուժեղացում և մշակում» անվճար դասընթացի հայտերի ընդունումը։

Դասընթացն իրականացվելու է PMI Science R&D կենտրոնի ժամանակակից սարքավորումներով հագեցած կրթական լաբորատորիայում`հիբրիդային տարբերակով (լսարանային և առցանց)։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան օպերացիոն ուժեղարարների և դրանցով կառուցվող սխեմաների աշխատանքին, կսովորեն մշակել և հաշվարկել ուժեղարարների, ֆիլտրերի սխեմաներ, կիրականացնեն դրանց բնութագրերի չափումներ, կուսումնասիրեն դրանց գործնական կիրառման օրինակներ։ Դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքները կօգնեն մասնակիցներին նախագծել ազդանշանների ուժեղարարներ և ֆիլտրեր։

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել այստեղ մինչև դեկտեմբերի 3-ը։ Տեղերը սահմանափակ են։

Դասընթացի տևողությունը 3 շաբաթ է, կմեկնարկի դեկտեմբերի 7-ին։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան վկայականներ։

Share