Փետրվար, 2021
February 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Բերդի և Գավառի Թումո տուփերի բացմանը մնացել է շատ քիչ ժամանակ. հաջորդ կանգառը լինելու է Սևանը
News 02/12/2020 11:31

Թումո տուփերի գրանցումն արդեն բաց է Տավուշի մարզի Բերդ համայնքի և Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ու դրանց հարակից բնակավայրերի պատանիների համար։ Եթե 12-ից 18 տարեկան եք ու ցանկանում եք դառնալ Թումո տուփի ուսանող, ապա գրանցվեք ստորև բերված մասում, ամրագրեք տեղ ու սպասեք` մենք անպայման կապ կհաստատենք ձեզ հետ:

Շուտով կմեկնարկեն նաև Սևան քաղաքի Թումո տուփի գրանցումները։

Հիշեցնենք՝ Թումո տուփը հեշտ տեղաշարժվող, քիչ ծախսեր պահանջող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն հնարավորություն է տալիս հեռավոր և փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը։ Թումո տուփը հնարավորություն կտա տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Տվյալ համայնքում կամ քաղաքում գործող և շրջակա բնակավայրերի ուսանողները ինքնուսուցման փուլը կանցնեն Թումո տուփում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար կտեղափոխվեն ամենամոտ Թումո կենտրոն:

Բերդի շրջանի պատանիները կարող են գրանցվել այստեղ, իսկ Գավառից գրանցումներն ընդունվում են այստեղ։