Հոկտեմբեր, 2021
October 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
EasyDMARC ընկերությունը Հայաստանում ամենամեծ հրեշտակային ներդրումն է ստացել
News 02/12/2020 11:43

Հայաստանում հիմնադրված EasyDMARC ընկերությունը ստացել է ամենամեծ հրեշտակային ներդրումը։ Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA – Business Angel Network of Armenia) նախաձեռնել և առաջնորդել է գործարքը, որին միացել են նաև Պիկսարտ (PicsArt) ընկերությունը և Հայաստանի Հրեշտակ Ներդրողների ակումբը (Angel Investment Club of Armenia)։ 

Ընկերության համահիմնադիր և տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ավագ Առաքելյանը նշում է,-«Այս ներդրումը շատ կարևոր ձեռքբերում է մեր ստարտափի համար, քանզի այն նոր հնարավորություններ է տալիս ընդլայնել մեր օգտատերերի բազան և տարածել էլեկտրոնային նամակների անվտանգության զարգացման նախաձեռնությունները մինչև 2022 թվականը։ Մեր առաքելությունն է դարձնել էլեկտրոնային նամակագրությունը անվտանգ և հասանելի հնարավորինս մեծ թվով կազմակերպությունների և անհատների համար»։ 

ԲԱՆԱ-ի հիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը նշում է,-«EasyDMARC-ը 2019թ.-ի սկզբին մասնակցել է ԲԱՆԱ-ի կողմից ղեկավարվող Բիլայն Ստարտափ Ինկուբատորի 3-րդ շրջափուլին։ Այդ պահից սկսել ենք ակտիվ աշխատել թիմի հետ, և երբ թիմը արդեն պատրաստ էր ստանալ ներդրում, մեկնարկել ենք ներդրումային գործընթացը։ Մենք համոզված ենք, որ EasyDMARC-ը դառնալու է Հայաստանի ամենահաջողակ ստարտափներից մեկը, որը արդեն իսկ արագ տեմպերով նվաճում է համաշխարհային շուկան։ Վստահաբար նման կազմակերպությունների թիվը աճելու է Հայաստանում։ 

Շատ ուրախ ենք, որ ներդրմանը մասնակցել են նաև միջազգային ներդրողներ, ովքեր մասնագիտացված են այս ոլորտում»։ 

EasyDMARC-ը պլատֆորմ է, որը օգնում է ընկերություններին պաշտպանվել էլեկտրոնային նամակների միջոցով կատարվող հաքերային հարձակումներից, բարելլավում է նամակների հասցեագրման արդյունավետությունը, ինչպես նաև տրամադրում է մի շարք անվճար ծառայություններ դոմենների ստուգման և ռիսկերի գնահատման համար։