Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպվող անվճար դասընթացների հերթական շարքը
News 03/12/2020 14:28

Այս շաբաթ մեկնարկել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպվող անվճար դասընթացների ևս մի շարք, որոնք կընթանան առցանց և լսարանային տարբերակով՝ PMI Science R&D կենտրոնի և ՀԱՊՀ ANEL-ի ժամանակակից սարքավորումներով հագեցած կրթական լաբորատորիաներում։

Դասընթացների այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում երիտասարդ ուսանողների տարբեր խմբերին ուսումնասիրելու հետևյալ ուղղությունները՝

– «Կիրառական էլեկտրոնիկա»,
– «Ազդանշանների ուժեղացում և մշակում»,
– «Համակարգչային ցանցերի հիմունքներ»,
– «Arduino Application»։
Այս նախաձեռնության հանդեպ ցուցաբերված աննախադեպ հետաքրքրությունն ու դիմորդների՝ նախատեսվածից բազմապատիկ անգամ մեծ թիվը խիստ ոգևորիչ էր՝ հետագայում այս դասընթացները շարունակական դարձնելու և ընդլայնելու համար։

Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) հետ համատեղ` PMI Science-ի աջակցությամբ։