Մայիս, 2022
May 2022
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Ամփոփվել է աքսելերացիայի մեկնարկային փուլը. Ձեռներեց կանայք ծրագրի շրջանակում հաջողակ կին ձեռներեցների են հանդիպել
News 04/12/2020 12:28

«Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի շրջանակում նախորդ շաբաթ ամփոփվել է աքսելերացիայի մեկնարկային փուլը` հաջողակ կին ձեռներեցների՝ Ագաթա Բադալյանի (3dzook) և Գայանե Հովհաննիսյանի (noomee) մասնակցությամբ։

Բիզնեսը հաջող սկսելու և զարգացնելու համար շատ կարևոր է ծանոթանալ արդեն գործող բիզնեսների պատմություններին, թիմ կառուցելու խորհուրդներին, նրանց սխալներին և հաջողության պատմություններին:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից հույս են հայտնում, որ մոտ ապագայում կլսենք արդեն այս աքսելերացիոն ծրագրի մասնակիցների բիզնես հաջողության պատմությունները։