Հուլիս, 2021
July 2021
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Ֆինանսական մոդելավորման դասընթաց՝ ձեռներեց կանանց համար նախատեսված ծրագրի շրջանակում
News 04/12/2020 12:38

«Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի աքսելերացիոն փուլն այս շաբաթ մեկնարկել է ֆինանսական մոդելավորման դասընթացով՝ Տիգրան Մինասյանի հետ:

Տիգրան Մինասյանը Շիրակի մարզպետի խորհրդականն ու հաշվապահական ծառայություններ մատուցող SHEMM Center ըկերության տնօրենն է:

Ֆինանսական մոդելավորման կուրսն իր մեջ ներառում է շուկայի նպատակային վերլուծություն, շուկայի ներուժի ու սեգմենտների դուրս հանում, գործառնական դրամական հոսքերի ուսումնասիրություն, որոնց յուրացումը հնարավորություն կտա ձեռներեց կանանց ավելի լավ հասկանալ «բիզնեսի լեզուն» և պլանավորել իրենց բիզնեսների ֆինանսական ապագան:

Հիշեցնենք՝ ծրագիրն իրականացվում է ՄՖԿ/Համաշխարհային Բանկի խմբի կողմից, Միացյալ Թագավորության Կառավարության «Լավ Կառավարման Հիմնադրամի» աջակցությամբ։