Մարտ, 2021
March 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Hero House-ը Գլենդելում մեկնարկել է GateWay ծրագիրը
News 06/12/2020 19:21

Hero House-ը Գլենդելում մեկնարկել է GateWay ծրագիրը՝ օգնելու տարածաշրջանի նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություններին մուտք գործել և ընդլայնվել ԱՄՆ շուկայում

Hero House-ը Գլենդելում մեկնարկել է GateWay ծրագիրը՝ օգնելու տարածաշրջանի նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություններին մուտք գործել և ընդլայնվել ԱՄՆ շուկաներում՝ կապելով Արևելյան Եվրոպայի խորը տեխնոլոգիական թիմերին Հարավային Կալիֆորնիայում առկա բիզնես և գիտական փորձի հետ:

Hero House GateWay-ը տրամադրում է 12-շաբաթյա ուսուցման ծրագիր՝ կենտրոնացած ընկերությունների վաճառքի և աճի հաքինգի (Growth Hacking), աճի հնարավոր ուղիները սահմանելու և ռազմավարություններ մշակելու վրա, որին հաջորդելու է 8-շաբաթյա աշխատանք Հարավային Կալիֆոռնիայում ներդրումներ ներգրավելու և միջազգային շուկաներում ընդլայնվելու ուղղությամբ։

Համագործակցելով աշխարհի առաջատար հետազոտական ​​համալսարանների հետ՝ ծրագիրը նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություններին զինում է ժամանակակից տեխնոլոգիաներով և լայնամասշտաբ զարգացման հնարավորություն տալիս:

Նորագույն տեխնոլոգիաներով զինված կամ դրանց կիրառման ներուժ ունեցող ընկերությունները կարող են դիմել ծրագրին մինչև 2020 թվականի դեկտեմբերի 18-ը ներառյալ: Հայտերը հասանելի են www.herohouse.io էջում։

Դեկտեմբերի 8-ին, երեկոյան 19:30-ին կարող եք միանալ առցանց տեղեկատվական հանդիպմանը` ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու և Ձեր հարցերն ուղղելու համար: Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել այստեղ՝ http://bit.ly/GateWay_InfoSession