News
09/12/2020 12:09
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Թումոն իրականացնում է հատուկ նախագիծ Արցախից Երևան տեղափոխված 10-18 տարեկան պատանիների համար: Նախագծի ընթացքում նրանք անցնում են ինքնուսուցման վարժանքներով, ամեն օր մասնակցում են ֆիլմերի ստեղծման, դիզայնի, խաղերի մշակման, լուսանկարչության, թվային երաժշտության և այլ ոլորտներում դասընթացների, ինչպես նաև ֆուտբոլի և բասկետբոլի պարապմունքների, կինոդիտումների և քննարկումների։
Այս շաբաթ հատուկ ծրագրի արցախցի պատանիներն անցել են ինքնուսուցման վարժանքներով և ընտրել առաջարկվող 14 ուղղություններից իրենց ամենահետաքրքրողները, որպեսզի հաջորդ շաբաթվանից մասնակցեն դասընթացների հենց այդ ոլորտներում։
Ի դեպ, արցախցի պատանիների համար մշակված հատուկ ծրագրի գրանցումը դեռ բաց է։ Գրանցվել կարող եք այստեղ։