News

Ամփոփվել է ասպիրանտների աջակցության ծրագիրը

Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Ասպիրանտների աջակցության 2020 թվականի ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում պաշտոնապես հայտարարվել են այս տարվա թվով 10 հաղթողների անուններն ու շնորհվել վկայագրերը։

Միջոցառման շրջանակում երիտասարդ գիտնականների և նրանց գիտական ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև կլոր-սեղան քննարկում՝ ոլորտային առկա խնդիրների, դրանց հաղթահարման ուղիների և ապագա զարգացման ծրագրերի վերաբերյալ:

Հիշեցնենք ՝ ասպիրանտների աջակցության ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ:

Share