News

«Առաջընթաց» անվճար կրթական ծրագիրը փնտրում է կամավորների

«Առաջընթաց» անվճար կրթական ծրագիրը ընդունում է կամավոր հիմունքներով դասընթացավարների, մենթորների և դասընթացավարի օգնականի հայտեր:

PicsArt-ի սույն ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների համար առաջին հերթին անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներդրումը՝ կամավոր հիմունքներով դասավանդելու, դասավանդողին օգնելու և մենթորություն անելու պատրաստակամությունը:

Այժմ իրականացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների մասին ներածություն՝ Informative, Operation Systems, Web Development, Data Science, Algorithm, Kotlin դասընթացները։

Դասընթացն իրականացվում է առցանց, յուրաքանչյուր խմբում 50 մասնակից։ Դասընթացն անցկացվում է հայերենով, շաբաթական 4 անգամ՝ օրական 2 դասաժամ սեսիա՝ ընդհանուր 3-4 ժամ տևողությամբ։

Ծրագրի մեկնարկը՝ խմբի հավաքագրումից անմիջապես հետո, ոչ ուշ քան 2021 թ.ի հունվար։

«Առաջընթաց» ծրագրին միանալու հայտադիմումը լրացրեք այստեղ։ Դիմումը ստանալուց հետո ծրագրի աշխատանքային խումբը կապ կհաստատի դիմումատուի հետ՝ տեղեկացնելու հաջորդ քայլերի մասին։

Դասընթացների և ընդհանուր ծրագրի մասին հավելյալ ցանկացած տեղեկություն ստանալու համար կարող եք գրել PicsArt-ին։

Share