Մարտ, 2025
March 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
PicsArt-ը մեկնարկում է «Առաջընթաց» կրթական ծրագիրը
News 21/12/2020 13:54

PicsArt-ը մեկնարկում է «Առաջընթաց» կրթական ծրագիրը, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող զինվորներին վերապատրաստել որպես ՏՏ ոլորտի մասնագետներ՝ համապատասխան որակավորմամբ աշխատանք գտնելու համար։ Այս նախագծով PicsArt-ը զորակցելու է ծրագրի շահառուներին Հայաստանում կերտելու արժանապատիվ և բարեկեցիկ կյանք:

Ծրագրի դասընթացներն իրականացնելու նպատակով, մեր մասնագետները կամավոր հիմունքներով դասավանդելու են հայրենիքի համար քաջաբար պայքարած զինվորներին։ ՏՏ համայնքի ամբողջական ներուժը ծրագրում օգտագործելու նպատակով, հրավիրում ենք համայնքի մյուս անդամներին՝ միանալու «Առաջընթաց» ծրագրին։

Կամավոր հիմունքներով դասավանդելու համար կարող եք լրացնել հայտը, որի հիման վրա ծրագրի համակարգող անձնակազմը Ձեզ հետ կապ կհաստատի:

Ծրագրին և վերջինիս շրջանակներում իրականացվող դասընթացներին մանրամասն ծանոթանալու համար, հետևեք PicsArt-ին։