Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF) և ArmSTQB-ն հայտարարում են որակի ապահովման հիմունքներ դասընթացի մեկնարկ:
Ծրագրային համակարգերի տարածման, ՏՏ և այլ ոլորտների ինտեգրման աճին զուգընթաց ավելանում է նաև որակի ապահովման (QA) մասնագետների պահանջարկը։ Որակի ապահովման մասնագետների պատասխանատվության տակ մասնավորապես ընկնում է ստեղծվող ծրագրի թեստավորումը։ Դասընթացը ծանոթացնում է թեստավորման հիմնական գաղափարների, գործընթացների, մեթոդների և գործիքների հետ: Դասընթացը ներառում է կիրառական դասաժամեր իրական նախագծի վրա, որի շրջանակներում ուսանողները ստեղծում են Test Case-եր և կատարում են Bug Reporting:
Դասընթացը վարելու է Արշակ Բալյանն, ով հանդիսանում է ISTQB հայկական հարթակի (ArmSTQB) համահիմնադիրը: Որակի ապահովման ոլորտում ունի առավել քան 10 տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև ավելի քան 6 տարվա դասավանդման փորձ։
Դասընթացի մեկնարկը հունվարի 11-ին է, իսկ հունվարի 7-ին կկայանա տեղեկատվական հանդիպում։
Դասընթացի մանրամասներին ծանոթացեք այստեղ։ Մասնակցության համար լրացրեք հայտը։
Չանտեսեք նաև մասնակցության նախապայմանները։ Դրանք հետևյալն են.
- անգլերենի իմացություն տեխնիկական գրականություն ընթերցելու համար,
- դպրոցական մակարդակի մաթեմատիկական գիտելիքներ,
- տրամաբանական խնդիրներ լուծելու ունակություն,
- միջին մակարդակի գիտելիքներ համակարգչի օգտագործման վերաբերյալ։