Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնն ընդունում է հայտեր՝ որակի ապահովման հիմունքներ դասընթացի մեկնարկին ընդառաջ
News 23/12/2020 12:35

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF) և ArmSTQB-ն հայտարարում են որակի ապահովման հիմունքներ դասընթացի մեկնարկ:

Ծրագրային համակարգերի տարածման, ՏՏ և այլ ոլորտների ինտեգրման աճին զուգընթաց ավելանում է նաև որակի ապահովման (QA) մասնագետների պահանջարկը։ Որակի ապահովման մասնագետների պատասխանատվության տակ մասնավորապես ընկնում է ստեղծվող ծրագրի թեստավորումը։ Դասընթացը ծանոթացնում է թեստավորման հիմնական գաղափարների, գործընթացների, մեթոդների և գործիքների հետ: Դասընթացը ներառում է կիրառական դասաժամեր իրական նախագծի վրա, որի շրջանակներում ուսանողները ստեղծում են Test Case-եր և կատարում են Bug Reporting:

Դասընթացը վարելու է Արշակ Բալյանն, ով հանդիսանում է ISTQB հայկական հարթակի (ArmSTQB) համահիմնադիրը: Որակի ապահովման ոլորտում ունի առավել քան 10 տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև ավելի քան 6 տարվա դասավանդման փորձ։

Դասընթացի մեկնարկը հունվարի 11-ին է, իսկ հունվարի 7-ին կկայանա տեղեկատվական հանդիպում։

Դասընթացի մանրամասներին ծանոթացեք այստեղ։ Մասնակցության համար լրացրեք հայտը։

Չանտեսեք նաև մասնակցության նախապայմանները։ Դրանք հետևյալն են.

  • անգլերենի իմացություն տեխնիկական գրականություն ընթերցելու համար,
  • դպրոցական մակարդակի մաթեմատիկական գիտելիքներ,
  • տրամաբանական խնդիրներ լուծելու ունակություն,
  • միջին մակարդակի գիտելիքներ համակարգչի օգտագործման վերաբերյալ։