Դեկտեմբեր, 2023
December 2023
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ձեռներեց կանայք ներկայացնում են «Խալաթ» վիրտուալ ուսումնական լաբորատորիան
News 24/12/2020 13:38

Կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա. ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, այս առարկաները լայն հնարավորություններ ունեն: Սակայն դպրոցներում ժամանակակից լաբորատորիաների, սարքավորումների և անհրաժեշտ նյութերի բացակայությունը տարեց-տարի նվազեցնում է բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը:

Այս բացը լրացնելու համար «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի աքսելերացիոն փուլի մասնակից մի թիմ ներկայացնում է «Խալաթ» վիրտուալ ուսումնական լաբորատորիան:

«Խալաթ»-ի նպատակն է բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրության մեծացումը, գիտելիքի թվայնացումը և վիրտուալ հարթակի ստեղծումը:

Վիրտուալ լաբորատորիայի ծառայությունը հնարավորություն կտա ուսուցիչներին և աշակերտներին կատարել փորձեր, ստուգել արդյունքները և ստանալ օգնություն մասնագետների կողմից: