Հունվար, 2021
January 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ձեռներեց կանանց համար մեկնարկում է աքսելերացիոն ծրագիր. հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 25-ն է
News 24/12/2020 13:48

Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) հրավիրում է մասնակցելու «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» աքսելերացիայի ծրագրին:

Կարող են դիմել կանանց ընկերությունները, ովքեր ձեռներեցությամբ են զբաղվում գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիական, արտադրական ոլորտներում:

Ծրագրի հիմնական նպատակն է՝ զարգացնել ընկերություններում ներգրավված կանանց գործարար կարողությունները, բիզնես ցանցերի հասանելիությունը և նորարարությունների ներդրումը համապատասխան ոլորտներում։

Ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարած դիմորդները կմասնակցեն 10-շաբաթյա աքսելերացիոն ծրագրին` ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի/ՀՀ Կին ձեռներեցների ցանցի կողմից՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործընկերությամբ։

Ծրագրին առավել մանրամասն ծանոթացեք այստեղ՝ չմոռանալով մասնակցության համար լրացրեք հայտը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 25-ն է։