Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Արմեն Սարգսյանն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի թիմին
News 25/12/2020 12:54

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի թիմի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև դրա ազդեցությանը տնտեսության տարբեր ոլորտների ու ճյուղերի, այդ թվում՝ ստարտափ էկոհամակարգի զարգացման հեռանկարների վրա: Հիմնադրամի ներկայացուցիչները նախագահին տեղեկություններ են ներկայացրել իրենց ծրագրերի ու անելիքների մասին: