News

Ագրոտեխնոլոգիական Ստարտափ Մրցույթ 2021-ին գրանցվելու վերջնաժամկետը դեկտեմբերի 27-ն է

Ունեք ստարտափ, որը լուծում է գյուղատնտեսության դեմ ծառացած որևէ խնդիր, ապա այս մրցույթը հենց ձեզ համար է։

 Ագրոտեխնոլոգիական Ստարտափ Մրցույթ 2021-ին կարող են դիմել Հայաստանում գործող բոլոր ագրոտեխնոլոգիական ստարտափները։ Մրցույթի նպատակը կերտելն է հզոր Հայկական գյուղատնտեսություն ԵՄ-ի հետ։

Մրցանակային ֆոնդը՝ € 35,000 (մեկ թիմի հաշվով ոչ ավել, քան € 12,500)։

Դիմումների վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 27-ն է։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ մասնակցելու համար գրանցվեք այստեղ։

Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը, Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի, Nation in Action հարթակի եւ այլ գործընկերների հետ, աջակցում են Հայաստանի գյուղատնտեսությանը անցում կատարել արդյունավետ ագրոբիզնեսի` հիմնված գիտության, շրջակա միջավայրի կայունության, ռեսուրսների խնայողության, մարզերում սոցիալական ներգրավվածության, թվային տեխնոլոգիաների և շահութաբերության վրա:

Share