Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Օգնեք Հայաստան ներմուծել դրոններ արտադրող առաջատար ընկերության DJI STEAM կրթական ծրագիրը
News 26/12/2020 21:57

Դեռևս 2020 թվականի մարտից, նախքան Արցախյան վերջին պատերազմը, Ստարտափ Արմենիա հիմնադրամը սկսեց բանակցել աշխարհում առաջատար դրոնաշինական ընկերության՝ DJI-ի հետ, որպեսզի կարողանա Հայաստան ներմուծել նրա առաջատար STEAM կրթության ժամանակակից լուծումները։

DJI-ը աշխարհի ամենամեծ դրոնաշինական ընկերությունն է, որն իրացնում է համաշխարհային կոմերցիոն անօդաչու թռչող սարքերի (դրոնների) վաճառքների շուրջ 70%-ը։ Սպառողական դրոններից զատ, DJI-ը մշակել է նաև հատուկ STEAM համակարգի վրա ստեղծված կրթական ծրագրեր, որոնք հիմնված են իր իսկ հատուկ մշակված դրոնների և ռոբոտների վրա:

Նախնական բանակցությունների արդյունքում Ստարտափ Արմենիա հիմնադրամի հիմնադրած նոր ընկերությունը՝ «Ռեսփո»-ն դարձավ DJI STEAM-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Որոշակի ներդրումների շնորհիվ այս նոր ընկերությունը արդեն ձեռք է բերել DJI STEAM կրթական ծրագրերի մի մասը, որոնք օգտագործվում են աշխարհի առաջատար տեխնոլոգիական համալսարաններում: Այնուամենայնիվ, Հայաստանում կրթական ծրագրերի ամբողջական շարանն իրականացնելու համար զգացվում է հավելյալ ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն:

Հաշվի առնելով դրոնների և ռոբոտների վրա հիմնված կրթության օրըստօրե աճող կենսական կարևորությունը, նամանավանդ այս վերջին պարտադրյալ պատերազմից հետո, կցանկանայինք խնդրել ձեր ֆինանսական օգնությունը, որպեսզի կարողանանք կրթել մասնագետներ, որոնք մոտ ապագայում կնպաստեն մեր ազգային պաշտպանության և անվտանգության արդյունաբերության առաջխաղացմանը։ Մենք ձգտում ենք այս նոր կրթական ծրագրերը մատչելի դարձնել հնարավորինս ավելի մեծ թվով տաղանդավոր հայ պատանի-երիտասարդների համար՝ այսպիսով ստանձնելով ազդեցիկ դեր դրոնների և ռոբոտների արտադրության ոլորտում Հայաստանը առաջատար երկիր դարձնելու կարևոր գործում:

Ձեր մասնակցությունն այս դրամահավաքին անշուշտ կդառնա այն արժեքավոր ամանորյա նվերը, որը մեր պատանի-երիտասարդներին բացառիկ հնարավորություն կտա բացահայտելու իրենց թաքնված տաղանդը և վերաձևավորելու Հայաստանի ապագան:

Նախապես շնորհակալ ենք ձեր անգնահատելի մասնակցության համար:

Նաև կարող եք փոխանցել ձեր նվիրատվությունը անմիջապես հետևյալ հաշիվների միջոցով՝

Account holder’s name: Arsen Harutyunyan (CEO, Startup Armenia Foundation)

AMD | 1570024151620100

USD | 1570024151620201

EUR | 1570024151620146

Idram | 430771567