News

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքում բացվեց Թումո տուփը

Գավառի Թումո տուփի բացումից ընդամենը օրեր անց նախագիծը, Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության, Հայգ հիմնադրամի և ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ, կյանքի կոչվեց նաև Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում:

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի, Ամունդի-ԱԿԲԱ-ի տնօրեն Հովիկ Մազեջյանի (ուղիղ կապով) և Թումո տուփի առաջին ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ ծանոթություն Տուփի հնարավորությունների ու Տավուշում ապագա ծրագրերի հետ։

Թումո-ից խոստանում են նոր Թումո տուփեր ամենուրեք՝ Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում։

Share